Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական երկաթգծերը կառավարող ռուսական ընկերությունը չի վերանորոգել քանդված հատվածներն այն պատճառով, որ ՀՀ կառավարությունն այդ հարցը նրա առաջ չի դրել. Խոսրով Հարությունյան. «Ա1+»

Փետրվար 23,2026 21:30 Share

«Չեմ կարծում, որ անհնար է, այլ հարց է, թե ինչքանով հեշտ կլինի դա և ինչ գնով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից վերցնելու և Հայաստանին ու Ռուսաստանին բարեկամ որևէ երկրի վաճառու մասին հարցին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով խնդրին՝ ասել էր, թե մի շարք երկրներ դեմ են, որ երկաթգիծը Հայաստանից Նախիջևան մտնելուց հետո նորից անցնի մեր երկիր՝ արդեն Երասխով ու գնա Թուրքիա, քանի որ մեր երկաթուղային ողջ ցանցը գտնվում է ՌԴ-ի կոնցեսիոն կառավարման ներքո։

«ՌԴ դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ–ն, Կատարը»,- ասել էր վարչապետը։

Իսկ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը «անոնս էր այն մասին է, որ երկաթգիծը Երասխով երբևէ չի գնա», քանի որ Թուրքիան կառուցում է Ղարս-Իգդիր-Շարուր երկաթգիծը։

Նախկին վարչապետը նաև ասում է, որ հայկական երկաթգծերը կառավարող ռուսական ընկերությունը չի վերանորոգել քանդված հատվածներն այն պատճառով, որ ՀՀ կառավարությունն այդ հարցը նրա առաջ չի դրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728