Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ մտած Հայաստանի ազգային հավաքականի հինգ բռնցքամարտիկներից չորսը հաղթանակ տարան։
Ցերեկային մրցահերթում Ռուդոլֆ Գարբոյանի եւ Հարություն Հակոբկոխյանի հաջողությունը զարգացրին 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը համառ պայքարում առավելության հասավ իռլանդացի մրցակցի նկատմամբ եւ 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը, որը գրագետ կառուցված մենամարտում պարտության մատնեց ռինգի տերերի ներկայացուցչին։
Ընդ որում, Մարատն այնքան խելացի էր գործում ռինգում, որ նրա մարտավկաները՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները, գրեթե ոչինչ չէին հուշում, այլ վայելում էին իրենց սանի գործողությունները։
Միակ պարտությունը, այն էլ՝ մեր կարծիքով կասկածելի, գրանցվեց մեր ամենափորձառու բռնցքամարտիկներից 90 կգ քաշային Նարեկ Մանասյանին, որն առաջին ռաունդից հետո հաղթում էր 5։0 հաշվով, իսկ երրորդում ռեֆերին նկատողություն տվեց բուլղարացուն։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































