Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք են բնակարաններ. Նարեկ Կարապետյան

Փետրվար 23,2026 23:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում Նարեկ Կարապետյանը ներկայացնում է իրենց ուժի տնտեսական 5-րդ ծրագիրը:

«Որպես տնտեսագետ՝ ես ուրախ եմ շինարարական բումի համար, բայց կա խնդիր. աշխատավարձեր/ տան գին հարաբերակցությունը շատ մեծ է։ Որպեսզի աշխատող մարդը կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակել տան հիփոթեկը: Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում։

Հողը, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց՝ երկու պայման.

կա՛մ այդ շինարարները վճարելու են բնակարաններով. այսինքը՝ կառուցելուց հետո բնակարանների մի մասը տալիս է պետությանը, պետությունն էլ էժան գներով այն տալիս է իր քաղաքացիներին՝ նոր, երիտասրդ, բազմազավակ ընտանիքներին։

Իրենք են վաճառում այն գնով, որը ֆիքսում է պետությունը։

Դա մարդկանց հնարավորություն կտա, իրենց տան վարձի համեմատական վերցնել հիփոթեք, տների գինը էժա կլինի երիտասարդ ընտանիքների համար»,- պարզաբանել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728