Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի մեկի գործով առաջիկայում կունենանք նոր մեղադրյալներ»․ Արթուր Նահապետյան

Փետրվար 24,2026 14:23 Share

Մարտի մեկի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հայտնել էր, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին եւ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

«Անդրադառնալով ձեր հարցին, թե առաջիկայում կունենա՞նք նոր մեղադրյալներ, այո, այո, առաջիկայում կունենանք նոր մեղադրյալներ, որի մասին հանրությունը կիրազեկվի։ Ես կոնկրետ չասեմ՝ որ դրվագով, բայց կունենանք մեղադրյալներ»,- այսօր լրագրողներին ասաց Արթուր Նահապետյանը։

Հարցին, որ 2018 թվականից հետո բազմաթիվ ակցիաներ են եղել, մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվել, բայց որեւէ մեղադրանք չկա ուժային մարմինների ներկայացուցիչների նկատմամբ, արդյոք տարբերակված մոտեցում չկա՞, Նահապետյանը պատասխանեց․ «Իսկ ո՞ր դեպքում ենք ունեցել խոշտանգում եւ զոհեր։ Մենք ունենք տարբեր դեպքեր եւ տարբեր դեպքերով իրավական գնահատականներ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728