Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը. Գառնիկ Դանիելյան

Փետրվար 24,2026 17:11 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։

Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնված է, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որպեսզի հատկապես մայրաքաղաքի բնակիչները ստիպված չլինեն հերթագրվելու ՀՀ մարզերում՝ ժամանակը մի փոքր կրճատելու համար։

Վստահ եմ, որ լուծում գտնելը և այսպիսի ոչ մեծաքանակ բնակչությանը պատշաճ սպասարկելը խրթին հարց չէ։ Նման աննախադեպ հերթերի դեպքում կարելի է ընդլայնել անձնագրային բաժինները, համալրել անձնակազմը։

Ինձ դիմում են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով։ Հատկապես ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը անթույլատրելի է և կասկածի տեղիք է տալիս։

Նկարագրված խնդիրների պարզաբանման վերաբերյալ գրավոր հարցումներ եմ ուղղել պատկան մարմիններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728