Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան

Փետրվար 24,2026 19:01 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ, երկրին բերելու է փոփոխություններ։

«Ազատություն» ռադիոկայանի եթերում Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, նշել է.

«Նրանք (գործող իշխանությունները-խմբ.) վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է փոփոխություններ՝ իր դեմքով»։

Կարապետյանը, անդրադառնալով ընտրություններից հետո սահմանադրության 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու խնդրին, ընդգծել է.
«Կամ Հեյդարի որդու առաջարկած սահմանադրությունը, կամ հայերի կողմից սահմանադրության մի կետ. մեր ժողովուրդը թող որոշի»։

Նարեկ Կարապետյանը նշել է նաև՝ կպայքարեն, եթե իշխանությունը հակաժողովրդավար մեթոդներով խոչընդոտի. «Եթե նրանք ընտրեն ժողովրդավարական համակարգի հետընթաց, հայ ժողովուրդը կպատասխանի նրանց սահմանադրական բոլոր իրավական հնարավորություններով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728