«Բեռլին կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել եմ գործընկերոջս` Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետի հետ:
Զրուցել ենք Հայաստան – Գերմանիա ռազմավարական երկխոսության օրակարգին, Հայաստան – ԵՄ խորացող հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը ներկա էր Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան


















































