Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Telegram-ի հիմնադրի դեմ քրեական գործ է հարուցել «ահաբեկչությանն աջակցության» մեղադրանքով

Փետրվար 24,2026 22:45 Share

«Ազատություն» ռ/կ. Մոսկվան շարունակում է ճնշումներ գործադրել ազատ խոսքի նկատմամբ, հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը՝ արձագանքելով ռուսական լրատվամիջոցների տեղեկություններին, որ իշխանությունները քրեական գործ են հարուցել իր դեմ:

«Ռուսաստանը քրեական գործ է հարուցել իմ դեմ «ահաբեկչությանն աջակցության» մեղադրանքով։ Ամեն օր իշխանությունները նոր պատրվակներ են պատրաստում, որպեսզի սահմանափակեն Telegram-ի հասանելիությունը ռուսների համար, միևնույն ժամանակ ճնշելով գաղտնիության և ազատ խոսքի իրավունքը», – գրել է Դուրովը իր Telegram-ալիքում։

Ռուսաստանը փորձում է արգելափակել ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատեր ունեցող Telegram-ը, որը լայնորեն օգտագործվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում։ Reuters-ը նշում է, որ այսպես Ռուսաստանը փորձում է հարյուր հազարավոր ռուսների դարձնել պետության աջակցությամբ գործող MAX անվանվող այլընտրանքի օգտատերեր։

Ռուսական իշխանությունները խթանում են MAX‑ի օգտագործումը՝ որպես ազգային այլընտրանք WhatsApp‑ին, Telegram‑ին, հայտարարելով, թե դրանք չեն ենթարկվում ռուսական օրենքներին։

Մասնագետները պնդում են, որ MAX‑ը չի առաջարկում պաշտպանիչ մակարդակի կոդավորում, և հավանական են համակարում, որ տվյալները ըստ պահանջի կտրամադրվեն իշխանություններին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728