Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ տեսչական մարմնի հասցեատերն ուրիշ էր

Փետրվար 25,2026 13:00 Share

Կարգադրագրի դեպքում՝ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն է, 2025 թ. մարտի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման դեպքում՝ ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը 2025 թ. մայիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դեմ՝ 2025 թ. մարտի 18-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Դատարանը հայցադիմումը վերադարձրել էր, պատճառաբանելով. «Տվյալ դեպքում Բեգլար Կիրակոսյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումով ներկայացվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման վիճարկման պահանջ, որով հայցվորին առաջադրվել է տուգանք՝ 27.520.194 եւ 6.880.048 ՀՀ դրամի, ընդհանուր՝ 34.400.242 ՀՀ դրամի չափով: Հայցադիմումին կից ներկայացվել է 27.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող թիվ 1030 եւ 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող թիվ 1032 անդորրագրերը։ Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից պակաս է վճարվել հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը, միեւնույն ժամանակ առկա չէ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումը մասնակի հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ»։

Վերաքննիչ վարչական դատարանը 2025 թ. հուլիսի 21-ի որոշմամբ Բ. Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժում է եւ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնում անփոփոխ. «Տվյալ դեպքում Բեգլար Կիրակոսյանը դատարան ներկայացված հայցադիմումով ներկայացրել է Տեսչական մարմնի՝ 2025թ. մարտյան «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջ, որով Բ. Կիրակոսյանին առաջադրվել է տուգանք՝ 27.520.194 եւ 6.880.048 ՀՀ դրամի, ընդհանուր՝ 34.400.242 ՀՀ դրամի չափով:

…Անկախ այն հանգամանքից, թե որքան տուգանք է առաջադրվել հայցվորին` էական է վիճարկվող վարչական ակտով առաջադրված դրամական պարտավորության չափը կամ այդ ակտի հիման վրա ծագած դրամական պարտավորության չափը, իսկ այս դեպքում վիճարկվող վարչական ակտով առաջադրված դրամական պարտավորության չափը կազմում է 34.400.242 ՀՀ դրամ, միաժամանակ չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն»:

Վճռաբեկ դատարանը փետրվարի 16-ին հրապարակեց իր որոշումը, արձանագրելով, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է։

Օրեր առաջ Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ Տեսչական մարմնի 2025 թ. փետրվարի 7-ի «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին առաջադրանք տալու մասին» 0037 կարգադրագրի եւ 2025 թ. մարտի 18 -ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման հասցեատերերը տարբեր սուբյեկտներ են. կարգադրագրի դեպքում՝ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն է, 2025 թ. մարտյան «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման դեպքում՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ «Որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում նշված 27.520.194 ՀՀ դրամը ոչ թե որոշմամբ առաջադրված դրամական պարտավորություն է, այլ այդ որոշմամբ առաջադրված պարտավորության՝ 6.880.048 ՀՀ դրամ տուգանքի հաշվարկման ելակետը։ Այլ կերպ՝ 27.520.194 ՀՀ դրամը հանդես է գալիս, որպես «Երեւանի ավտուբուս» ՓԲԸ-ի կողմից չվճարված կամ պակաս վճարված աշխատավարձի չափ, այսինքն՝ սույն գործով չվիճարկվող վարչական ակտով՝ 07.02.2025 թվականի «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին առաջադրանք տալու մասին» 0037 կարգադրագրով, «Երեւանի ավտուբուս» ՓԲԸ-ին առաջադրված դրամական պարտավորություն, իսկ Բեգլար Կիրակոսյանի նկատմամբ սույն գործով վիճարկվող վարչական ակտով կիրառված բուն տուգանքը 6.880.048 ՀՀ դրամն է, որը հաշվարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 27.520.194 ՀՀ դրամի մեկ քառորդի չափով։

Մինչդեռ դատարանը, այնուհետեւ՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի չափը հաշվարկելիս արհեստականորեն միավորել են 6.880.048 ՀՀ դրամի տուգանքի չափը եւ դրա հաշվարկման համար ելակետ հանդիսացած 27.520.194 ՀՀ դրամը՝ տուգանքի չափի հաշվարկման համար ելակետ ընտրելով 6.880.048 ՀՀ դրամի եւ 27.520.194 ՀՀ դրամի հանրագումարը։ Ըստ այդմ՝ քանի որ նշված հանրագումարը՝ 34.400.242 ՀՀ դրամը, գերազանցել է 10 միլիոն ՀՀ դրամը՝ վարչական դատարանը եւ Վերաքննիչ դատարանը կիրառել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափը»։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչական մարմնի 2025 թ. որոշմամբ Բ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել են մեկ դրամական արտահայտությամբ՝ 6.880.048 ՀՀ դրամի չափով տուգանք, եւ մեկ ոչ դրամական արտահայտությամբ (նախազգուշացում) վարչական պատասխանատվության միջոցները։

Վճռաբեկ բողոքը բավարարվեց, դատարանը վերացրել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» եւ ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728