Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցման, մյուս մասը՝ կանխիկ եղանակով. վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը

Փետրվար 25,2026 10:15 Share

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անվտանգության ապահովման ծառայությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցման, իսկ մյուս մասը՝ կանխիկ եղանակով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն 100 հզր ՀՀ դրամը վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728