Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչախմբի այս ճարահատ քայլը կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ. «Հայաքվե»

Փետրվար 25,2026 10:20 Share

Իշխող վարչախմբի ղեկավարն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից վերջապես կենսաթոշակների բարձրացում է սպասվում:

«ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև` խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և բացառապես մեկ նպատակ է հետապնդում` օժանդակել վարչախմբի վերարտադրությանը:

«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում: Ինչպես նախկինում` հետամուտ ենք լինելու մեր կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև այս հակազգային և ստահոդ վարչախմբի իշխանությունից հեռացմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728