Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստից առաջ տեղի է ունեցել քննարկում ՀԿ-ների եւ բուհերի ներկայացուցիչների հետ՝ հարց-պատասխան ձևաչափով

Փետրվար 25,2026 11:15

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ սույն թվականի փետրվարի 21-22-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստ և հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչների հետ հանրային քննարկում:

Հանրային քննարկումը տեղի է ունեցել հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները և դիրքորոշումները տարբեր հարցերի կապակցությամբ:

Քննարկման ավարտին Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ներկայացված կարծիքների և առաջարկների համար՝ հայտնելով՝ որ դրանք հաշվի կառվեն նոր Սահմանադրության նախագծի տեքստը մշակելիս: Հանրային քննարկման ավարտից հետո Խորհուրդը գումարել է երկօրյա արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումները, Տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող կարգավորումները:

Խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728