Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքը խորհրդարանական ընտրությունների՝ այսպես կոչված մոլդովական սցենարի կրկնության մասին է»․ Անդրեյ Արեշևը՝ ՀՀ-ում «հիբրիդային արագ արձագանքման խմբի» տեղակայման հնարավորության մասին

Փետրվար 25,2026 14:45

«Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ իմաստ ունի հավատալու այդպիսի նամակի իսկությանը, քանի որ խոսքը խորհրդարանական ընտրությունների՝ այսպես կոչված մոլդովական սցենարի կրկնության մասին է»,-անդրադառնալով այն տեղեկությանը, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

Քաղաքական մեկնաբանը նշեց՝ գիտենք, որ Սանդուի ռեժիմի և Փաշինյանի կառավարության միջև բավականին սերտ կապեր կան ոչ միայն արտաքին քաղաքականության գծով, այլ հատուկ ուժերի մասով, որոնք պրոարևմտյան քաղաքականությունը համարում են ապատեղեկատվության դեմ պայքար, պայքար Կրեմլի ինտրիգների դեմ․ «Մենք գիտենք, որ լուրջ գումարներ են հատկացվում այդօրինակ տեղեկատվական գործողությունների համար։ Մոլդովայի դեպքում խոսքը 15 միլիոն եվրոյի մասին էր, Հայաստանի դեպքում էլ համարժեք գումար կլինի։ Խոսքը հանրային կարծիքի մանիպուլյացիայի մասին է խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, այնպիսի տեղեկատվական պատկերի ստեղծման մասին է, որը հունիսի 7-ի ընտրություններին կնպաստեր արևմտյան ուժերի հաջողությանը, քանի որ այս ընտրություններն ունեն նաև աշխարհաքաղաքական բնույթ։ Այդ մասին խոսում են նաև պրոիշխանական քարոզիչները Հայաստանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728