Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի հոգածությամբ հայկական սպորտը նորանոր հաջողություններ է գրանցում

Փետրվար 25,2026 16:30

8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի հոգածության ներքո հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները միջազգային հարթակներում բազմաթիվ անգամներ բարձրացրել են ՀՀ դրոշը՝ Հայաստան բերելով 200-ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ ու հաղթանակի դափնիներ։

Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ «Արարատ Արմենիա» թիմը ձեռք է բերվել 2017 թվականին, ինչի արդյունքում նոր շունչ ու որակ է հաղորդվել հայկական ֆուտբոլին։ 2019 թվականին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և դարձել առաջին հայկական թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Մինչ այս էլ Կարապետյան ընտանիքը և ազգային բարերարը աջակցել են հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ մեծ գումարներ նվիրաբերելով Հայաստանի հավաքականի խաղացողներին, ինչպես նաև մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728