Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար». Տիգրան Ավինյան

Փետրվար 25,2026 21:55

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ընկերություններ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հյուրերին ներկայացնելով քաղաքի զարգացմանը միտված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։

Մասնավորապես կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրերը, թվային փոխակերպման նախագծերի իրականացումը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ, թափանցիկ և ավելի ճկուն դարձնել կառավարման համակարգը, Նորագյուղի վերակառուցումը, թափոնների կառավարումն ու մի շարք այլ ծրագրեր:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728