Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք այս պահին ունեինք թոշակները վերանայելու խնդիր, թող դա լինի նախընտրական. Լուսինե Բադալյան. «Ա1+»

Փետրվար 25,2026 23:59

«Եթե անգամ վաղը մենք իշխանություն չլինենք, ես շատ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը տրվեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը։

Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով։ Ցածր՝ մինչև 40 հազար դրամ կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։

Ինչո՞ւ իշխանություններն ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ որոշեցին բարձրացնել կենսաթոշակը։ Ընդդիմությունն այդ քայլը որակեց որպես նախընտրական կաշառք Հայաստանի ավելի քան 500 հազար թոշակառուներին։

Լուսինե Բադալյանի համար միևնույնն է, թե ընդդիմադիրներն ինչ կասեն, պատգամավորի համար կարևոր է, որ թոշակառուները կուրախանան դրանից։ Նա հավելում է, որ թոշակների բարձրացման քայլն անընդհատ է քննարկվել ու հաշվարկվել իշխանությունների մոտ, այն հիմա հնարավոր դարձավ տնտեսական որոշակի աճի շնորհիվ։

«Կարծում եմ, սա ժամանակային համընկնում է, և ընդամենը զուգադիպել է նախընտրական շրջանի հետ։ Մենք չենք կարող մեր գործողությունները պայմանավորել ընդդիմության գործողություններով։

Տնտեսական որոշակի աճ կա, նոր հոսքեր կան։ Մենք այս պահին ունեինք թոշակները վերանայելու խնդիր, թող դա լինի նախընտրական։ Շատ քայլեր կան, որ պատրաստ ենք անել, բայց փորձում ենք հապաղել խուսափելու համար նման մտքերից։ Ընտրություններից հետո բազմաթիվ քայլեր ունենք անելու»,- եզրափակեց պատգամավորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728