Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչ հանձնաժողովի» զեկույցի չհրապարակելը նոր խնդիրներ է առաջացնում. ՊՆ նախկին նախարար

Փետրվար 26,2026 10:05

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

 2026թ. փետրվարի 26

 

Ս.թ. փետրվարի 23-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում «Շնորհապետական կուսակցության» նախագահ Գուրգեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է.

«Քննիչ հանձնաժողովի զեկույցների ժամանակ Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում ասում էր, որ ռուս գործընկերները մեզ խոչընդոտում էին F-16-երը խոցել»:

Հիշյալ «գործիչը» միայն իրեն հայտնի պատճառներով իմ խոսքերը ներկայացրել է խեղաթյուրված եւ համատեքստից կտրված, փորձելով դրանց միջոցով հիմնավորել իր թեզերը:

Հանրայինի եթերում հնչած խոսքերին, թերևս, չէի անդրադառնա, եթե նախկինում բարձրաձայնած չլինեի «Քննիչ հանձնաժողովի» իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին եւ բուն զեկույցին ծանոթանալու պահանջս: Ինչպես նշել եմ 2025թ. դեկտեմբերի 1-ի հայտարարության մեջ, դա «քմահաճույք» չէ, ալ սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք:

Ազգային Ժողովի աշխատակազմը՝ արձանագրությունները չտրամադրելով եւ պնդելով, որ «Քննիչ հանձնաժողովի» զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, կամա թե ակամա պարարտ հող է ստեղծում, որպեսզի տարատեսակ «գործիչները» հանդես գան կամայական եւ իրենց աշխարհաքաղաքական նախասիրությունները սպասարկող մեկնաբանություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728