Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման թվային լուծումները․ Արմեն Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը 

Փետրվար 26,2026 11:55

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 24-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին և կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման ռազմավարական մոտեցումները, ինչպես նաև մարդկանց շարժունակության կարգավորման և վերահսկելիության, անվտանգ միգրացիայի ապահովմանն ուղղված գործնական լուծումները։
Քննարկվել են նաև ժողովրդագրական զարգացումներն ու տնտեսության կարիքներին համապատասխան մարդկային ռեսուրսների համալրման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել կրթական համակարգի և աշխատաշուկայի պահանջների հարաբերակցությանն ու կարիքներին համահունչ մասնագիտական վերապատրաստումների շարունակականությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել միգրացիոն կառավարման գործիքների հնարավորությունների շուրջ՝ խոսելով մուտքի և ելքի հոսքերի առավել արդյունավետ վերահսկմանն ուղղված թվային լուծումների, ինչպես նաև անվտանգ միգրացիոն ուղիների ձևավորման մասին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ուղղված անվտանգ և մարդակենտրոն միգրացիոն համակարգի զարգացմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728