Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց եկամտային հարկի տարեկան hաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներն ու շեմերը սահմանելու մասին կառավարության որոշումը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս որոշման նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից փոխանցած մինչեւ 1 միլիոն դրամ միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առեւտրային կազմակերպություններից մինչեւ 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչեւ 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, եւ էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































