Լրահոս
Օրվա լրահոսը

«Չփորձեք ինձ այլեւս նման հարցեր տալ, ոչ, ես ինձ մեղավոր չեմ զգում»․ Սրբուհի Գալյանը՝ դատապարտյալի մահվան ու 60-ամյա կնոջ կալանավորման մասին

Փետրվար 26,2026 14:10

Կառավարության այսօրվա նիստից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է փետրվարի 17-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկի մահվան դեպքին։ Գալյանն ի պատասխան ասաց, որ առողջական խնդիրներ ունեցող անձի հետ է եղել կապված հարցը։

Սրբուհի Գալյանը հունից դուրս եկավ այն հարցից, թե իրեն մեղավոր չի զգո՞ւմ այս դեպքի համար։ «Կներեք, այդ ի՞նչ հարց եք տալիս, իսկ դուք ձեզ մեղավո՞ր եք զգում, երբ դրսում մարդ է մահանում, երբ ինչ-որ մարդիկ սովից մահանում են։ Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլեւս նման հարցեր տալ, որովհետեւ, ոչ, ես ինձ մեղավոր չեմ զգում։ Ես եւ քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված մեր լիազորությունները։ Հարցնում եք՝ դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք, ոչ, ի՞նչ եմ արել, ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ անել»,- վրդովվեց Գալյանը։

Անդրադառնալով դեպքին, երբ Ֆեյսբուքում գրառման համար 60-ամյա կնոջ են կալանավորել, Սրբուհի Գալյանն ասաց․ «Եթե դա կոչենք քննադատություն, ինչպիսի՞ն է եղել դրա բովանդակությունը։ Եթե խոսքը ատելության խոսքի, խտրական խոսքի մասին է, որը պատժելի է քրեորեն, իրավաչափ է ցանկացած ներգործության միջոց, որը տեղավորվում է օրենքի ու իրավունքի շրջանակում։ Եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ, որոնք հատում են քրեորեն հետապնդելի արարք համարվելու շեմը, այո, իրավաչափ է քրեական հետապնդման ցանկացած գործողություն»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարներում՝ Սրբուհի Գալյանը «Արմավիր» ՔԿՀ-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728