«Մենք ունենք հետևյալ բանավեճը․ պետք է քրեականացվի ատելության խոսքը, բայց կան քաղաքական կարծիքներ, որոնց համաձայն՝ սա առանձին քրեականացման պետք է ենթարկվի՝ որպես համապատասխան նկարագրություն ունեցող հանցակազմ»,-խոսելով ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրենց փորձի մասին՝ «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինեն։
Ըստ նրա՝ նուրբ գիծ կա ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության միջև․ «Հետևաբար այստեղ կարևոր են դերակատարները»։
Ըստ դեսպանի՝ այս հարցում կարևոր են ինքնակառավարման մեխանիզմները․ «Ինքնակառավարումը չափազանց լավ ու արդյունավետ գաղափար է, այն արդյունավետ է՝ հատկապես այն պարագայում, երբ հենց լրատվամիջոցներն են կարգավորում, մշակում իրենց վարքականոնները և իրենք ներքին քննարկումների շրջանակներում սահմանում են այդ նուրբ բաժանարարները»։
Ըստ Կիրստի Նարինեի՝ համապարփակ անվտանգությունը ենթադրում է երաշխիքների ապահովում, միևնույն ժամանակ սահմանազատում իրավական շեղումների անհամապատասխանության և քաղաքական բանավեճերի միջև․ «Քաղաքական բանավեճը ժողովրդավարության առանցքային բաղադրիչն է։ Այն պահանջում է, որ ժողովրդավարական համակարգը և մշակույթը լինեն որոշակի կայացվածության մակարդակում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































