Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պաշտոնյա. «Զանգեզուրի միջանցքը կարող է միավորել թյուրքական աշխարհը». ermenihaber

Փետրվար 26,2026 15:45

ermenihaber.am. Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում այցելել է թուրքական կրթական հաստատություններ, որտեղ էլ պատասխանել է լրագրողների հարցերին։

Ըստ Օքթայի՝ Բաքվում հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև տրանսպորտային ուղիների հարցը և նա ընդգծել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «TRIPP»-ի (Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար) կարևորությունը, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք» անվամբ։

Նա մասնավորապես նշել է.

«Զանգեզուրի միջանցքը հզոր նախագիծ է, որը կնպաստի թե՛ տարածաշրջանային խաղաղությանը, թե՛ զարգացմանը, և միևնույն ժամանակ կարող է միավորել թյուրքական աշխարհը»։

Օքթայը նաև անդրադարձել է Թուրքիա – Հայաստան և Ադրբեջան – Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել. «Թուրքիա – Հայաստան հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Հուսով ենք, որ տարածաշրջանի օրակարգը այլևս չի ձևավորվի հակամարտություններով, այլ՝ խաղաղությամբ, բարեկեցությամբ և զարգացմամբ»։

Աղբյուր՝ Anadolu Ajansı

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728