Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ և 112 օպերատիվ կառավարման կենտրոն

Փետրվար 26,2026 15:35

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ։

Դեյվիդ Ալենը հանդիպել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանին, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, դիտարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներն ու սարքավորումները։

Հավատարմատարը նաև պարեկային ծառայողների հետ իրականացրել է կարճատև շրջայց՝ տեղում ծանոթանալով ծառայության կազմակերպման ընթացքին։

Դեյվիդ Ալենն այցելել է նաև ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Շիրակի բաժանմունք։

ՆԳ նախարարությունը շարունակում է համագործակցությունը Միացյալ Նահանգների գործընկերների հետ՝ ընդլայնելով ուղղություններն ու ծրագրերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728