2020 թվականի 44-օրյա պատերազմը հազարավոր մատաղ կյանքեր է խլել։ Նրանց արյամբ շաղախված Արցախի հողն այսօր տնքում է անասելի ցավից։ Տղաները զոհվել են հանուն հայրենի հողի և հավերժվել Արցախյան գոյապայքարի էջերում։ Այդ հերոսներից է Արեն Դավիթի Ավագյանը։ Նա ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 15-ին, Արցախի Աշան գյուղում։
Հայրը՝ Դավիթը, պատմում է
-Ժպտերես, աշխույժ, մեծին լսող, փոքրին օգնող տղա էր Արենը։ Մեր գյուղում, առանձնապես մեր թաղամասում բոլորը գիտեին՝ Արենին ինչ ասեն, անպայման անելու է, հնարավորինս օգնելու է դիմացինին։ Սիրում էր գյուղն ու գյուղի կյանքը։ Փոքրուց աշխատում էր օգտակար լինել և հաճույքով էր մասնակցում տան գործերին․ փայտ էր ջարդում, կոկիկ դասավորում, անասուններին հանդ տանում, մասնակցում խոտհարքին։ Երազում էր դպրոցն ավարտելուց հետո օպերատոր դառնալ, որ կարողանա հավերժացնել գյուղական կյանքը, ուրախ միջոցառումները։ Ասում էր՝ պետք է ճանաչված օպերատոր դառնամ․․․ Սակայն 2020-ի 44-օրյա պատերազմը անկատար թողեց որդուս երազանքը։
Դպրոցն ավարտելուց հետո, 2020 թվականի հուլիսին Դավիթը զորակոչվեց ԱՀ ՊԲ-ի շարքերը։ Մեր գյուղը հերոսածին գյուղ է։ Թե՛ դպրոցում, թե՛ տանը մեր երեխաները հայրենասիրական ոգով էին դաստիարակվում։ Որդիս լավ գիտեր, որ Հայրենիքի ծառայությունն ամենամեծ առաքելությունն է և բարձր տրամադրությամբ ու պատրաստակամությամբ մեկնեց ծառայության․․․
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































