Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը դրսում «ծախել է» Կրեմլի ագենտ հեքիաթը, Բրյուսելում կա քաղաքական որոշում նրան տալ քարտ բլանշ»․ Արմեն Աշոտյան

Փետրվար 26,2026 16:40 Share

«ԵՄ-ում ղեկավարության մակարդակով կա հստակ քաղաքական որոշում՝ աչք փակել Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ի ներսում իրականացվող բոլոր ճնշումների, քաղաքական հակառակորդներին ճնշելու, ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրությունները կեղծելու գործընթացի վրա»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Բրյուսելում կա քաղաքական որոշում Նիկոլ Փաշինյանին տալ քարտ բլանշ․ «Քանի որ դրսում ակնհայտ համաձայն է սպասարկել իրենց շահերը, ապա երկրի ներսում ստացել է ինդուլգենցիա անելու այն, ինչ պետք է իր վերարտադրությունն ապահովելու համար։ Խնդիրը այդպես էլ ձևակերպված է՝ ոչ թե ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել, այլ ապահովել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, քանի որ գիտեն՝ ազատ ու արդար ընտրություններով Նիկոլը երբեք չի ընտրվելու»։

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից ՀՀ-ին ուղղված հիբրիդային սպառնալիքների մասին թեզին՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը դրսում «ծախել է» Կրեմլի ագենտ հեքիաթը։ Իրենք էլ լավ գիտեն, որ դա հեքիաթ է։ Ես Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ մեջբերում էի BBC-ի՝ գլոբալիստական մեդիայի վերլուծությունն առ այն, որ եթե ՌԴ-ի վերագրվում է միջամտություն, ապա Արևմուտքը միջամտում է ուղիղ»։

Լրագրողները խնդրեցին պարզաբանել իր և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի միջև փոխհրաձգությունը։ Արմեն Աշոտյանը վստահեցրեց՝ իր ու Աղվան Վարդանյանի՝ վերջին փոխհրաձգությունները ոչ թե անձնական բնույթ ունեն, այլ ներընդդիմադիր քաղաքական վերադասավորումների հետևանք են և իրենց պարտադրվող անհասկանալի ներընդդիմադիր խժդժության հետևանք։

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Բա դու ծախեիր, թող քեզ տային էդ «քարդ բլանժը», մենակ դուրս տալով չէ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728