«Չեմ հիշում նման բան, եթե ԱԱԾ-ն է հայտարարում, ուրեմն էն ժամանակ էլ պիտի ֆիքսած լինեին, եթե ֆիքսել են, ինչո՞ւ հրապարակային չեն հայտարարել։ Երկրորդ հանգամանքն է՝ մի բան էր էն ժամանակվա՝ ադրբեջանցիների գալը, այլ բան է հիմա։ Էն ժամանակ բանակցությունները, շփումները այլ դիրքերից էին, իսկ այսօր՝ բոլորովին այլ»,- լրագրողների փաստմանը՝ ՀՀ ԱԱԾ-ն քաղաքացիությամբ ռուս, ազգությամբ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք մուտք գործելու մասին հայտարարեց, որ նրանք նաև 2013-ին էին եկել ՀՀ, և հարցին՝ տեղյա՞կ է այդ մասին, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը ԹՐԻՓՓ-ի հետ կապված անհանգստություններ ունի․ «ԹՐԻՓՓ-ի հետ կապված ասել եմ՝ վերջնական պատկերացում չունեմ, ցավոք, ինչքան որոշակի մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապը Մեղրիի հետ կապված ավելանում է։ Արդեն թվեր հնչեցրին, որ այդ ճանապարհը պետք է 500 մետր լայնություն ունենա․ հաշվի առնելով ՀՀ կառավարիչների գործելաոճը՝ կարող է 5 կմ էլ լինի, կարող է 10 կմ էլ լինի։ Հաջորդը՝ ԱՄՆ փոխնախագահը գնում է Բաքու և ԹՐԻՓՓ-ի մասով պայմանավորվածություն է ստորագրում։ Բա էդ մեր տարածքը չէ՞, առանց մեզ մեր մասին պայմանագիր են ստորագրո՞ւմ։ Մենք շարունակելու ենք անհաշտ պայքար նման երևույթների դեմ»։
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































