Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին ո՛չ պետական գերատեսչություն է, ո՛չ էլ միություն, որ հրամանով վերակառուցվի. Տիրատուր քհն. Սարդարյան. «Ազգ»

Փետրվար 27,2026 09:30 Share

Մեր Եկեղեցու շուրջ ընթացող բանավեճերը չեն ավարտվում, այլ գնալով սաստկանում են: Լուծում գտնելու համար պահանջվում է սթափ մոտեցում: Այս անվերջ մեղադրանքների ու թշնամության ուղին լուծում չէ: Իհարկե, վարչական թափանցիկության, հոգևորականների հոգևոր պատասխանատվության և եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաձևավորման անհրաժեշտությունը հիմնավոր հարցեր են։ Թե՛ Եկեղեցին, թե՛ պետությունը, թե՛ անհատը միշտ կարիք ունեն ներքին մաքրման, ինչպես Մեծ պահքն է մեզ հիշեցնում։

Բայց դրսից պարտադրված ծրագրերով, պետական գործիչների թելադրանքով և ուժով ու սպառնալիքներով հարկադրված փոփոխությամբ խնդիրները չեն լուծվի։ Եկեղեցին ո՛չ պետական գերատեսչություն է, ո՛չ էլ միություն, որ հրամանով վերակառուցվի։ Նրա գլուխը Քրիստոսն է, ղեկավարումը՝ եկեղեցական կանոններով և առաքելական հաջորդականությամբ ձեռնադրված եպիսկոպոսների հավաքական առաջնորդությամբ։

Սանկտ Փյոլթնի եպիսկոպոսաց հավաքը փակ ձևաչափով անցկացվեց և բերեց ընդհանուր հայտարարության, որը ցույց տվեց, որ միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, ոչ թե՝ միմյանց մասին: Հայտարարության մեջ հստակ երեւաց նաև ներկա եպիսկոպոսների միասնությունը։ Քննարկումներում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ՝ այդ թվում վստահաբար շատ իրարամերժ կամ հակասական։ Սակայն վերջնական տեքստը արտացոլում է եպիսկոպոսաց համաձայնությունը։

Տիրատուր քհն. Սարդարյան

Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728