Լրահոս
Օրվա լրահոսը

«Այբբենարան»-ի հեղինակները պիտի վերանայեն եւ շտկեն դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ հայոց այբուբենը. «Հրապարակ»

Փետրվար 27,2026 10:10

2025-26 թթ․ ուսումնական տարին սկսվեց սկանդալով․ առաջին դասարանցիների ծնողները հայտնաբերել էին, որ Այբբենարանում չկա հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այն առաջին դասարանցիները կարող են տեսնել QR կոդով։ Սակայն վրդովված ծնողները եւ հանրությունը չէին հանդարտվում եւ մինչ օրս՝ այս իշխանությունների ավերածությունները թվարկելիս, անպայման հիշում են Մաշտոցն Այբբենարանից հանելու փաստը։

Տեղեկացանք, որ աղմուկն ու հանրային զայրույթն իրենց դերը խաղացել են՝ 2026-27 ուստարվա դասագրքերն են արդեն տպագրվում, եւ այս տարվա Այբբենարանում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել դասագրքում՝ առանց QR կոդերի ու մանիպուլյացիաների։ ԿԳՄՍՆ-ից  լուրը հաստատեցին․ «2026-2027 ուսումնական տարվա «Այբբենարան» դասագրքի վերահրատարակման համար նախարարությունն իրազեկել է «Այբբենարան» դասագրքի հեղինակներին՝ վերանայել եւ շտկել դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ հայոց այբուբենը: «Այբբենարան» դասագրքի հեղինակներն արդեն իսկ ուղարկել են «Մայրենի» առարկայի 1-ին դասարանի «Այբբենարան» դասագրքերի լրամշակված տարբերակների էլեկտրոնային տպագրական ֆայլերը: Ներկայացված էլեկտրոնային տարբերակները սահմանված կարգով ներկայացվել են փորձաքննության»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728