Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ ինչպե՞ս Ալիեւը պետք է հայտնի իր՝ ՀՀ-ի ու հայերի նկատմամբ ունեցած ատելության, թշնամության մասին, որպեսզի բոլորին պարզ լինի, թե ուր է փաշինյանական իշխանությունը հրում Հայաստանը»

Փետրվար 27,2026 10:15

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.

Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ադրբեջանի նախագահը, օգտվելով առիթից, Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ։

Ավելին, Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։

Չգիտեմ, թե էլ ինչպես Ադրբեջանը պետք է հայտնի իր՝ ՀՀ-ի ու հայերի նկատմամբ ունեցած ատելության, թշնամության կամ տհաճ վերաբերմունքի մասին, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ուր է փաշինյանական իշխանությունը հրում Հայաստանը։

Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում և ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու և ագրեսիան ամբողջացնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728