Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր. Տաթեւ Հայրապետյան

Փետրվար 27,2026 10:25

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 38–րդ տարելիցը:

Սումգայիթի ողբերգական դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC–ին տված հարցազրույցում նշել էր. «27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը: Այդ թաղամասը, ուր մենք գնացինք… այդտեղ՝ բակի կողմից առաջին բնակելի շենքի մոտ, մարդկանց ձեռքում փայտե և երկաթե մահակների նման բաներ կային: Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից: Այդ էլ որ տեսա, դուրս եկա բնակարանից: Մի քանի թաղամասերում նման վայրագություններ են եղել… Այդտեղ շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին, ես ինքս էի ապշած նայում, թե ինչ է տեղի ունենում. ինչո՞ւ բողոք, դժգոհություն չկա, չէ՞ որ մենք պետք է բողոքեինք՝ տեսնելով այդ ամենը…»:

Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր: 38 տարի անց Ադրբեջանի պետական քաղաքականությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի հայատյաց ու ագրեսիվ է դարձել։ Ցավոք, մենք շարունակում ենք հետևություններ չանել պարզ ու ակնհայտ իրողություններից․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728