ArmeniaSputnik տելեգրամ ալիքի հաղորդումը.
Ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։
«Հայտնում ենք, որ օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ վերադարձվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման»,– @ArmeniaSputnik–ին հայտնել են ՆԳՆ–ից։


















































