Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» հիմնադրամը արդեն մեկ տարի և ավելի զբաղվում է նախընտրական քարոզչությամբ. Անի Սամսոնյան

Փետրվար 27,2026 11:35

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ՖԲ գրառումը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարն է: «Իմ քայլ» անվանումը հեղափոխական իշխանության քաղաքական դաշինքի անվանումն է եղել: «Իմ քայլը» հիմնադրամը արդեն մեկ տարի և ավել զբաղվում է նախընտրական քարոզչությամբ:

Քանի որ մինչև ընտրություններ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկնելու է բոլոր այն հիմանդրամների հետևից, որոնք ասոցացված են ընդդիմադիր ուժերի հետ և փորձելու են բոլորին պատժել , իսկ ընդդիմությունը մատնացույց է անելու «Իմ քայլը» հիմնադրամին, իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի, նա լքել է կառավարական առանձնատունը»:
Ես այն մարդկանցից եմ, ով լոբբինգ է արել, որ կուսակցությունների և քաղաքական ուժերի անվանումը կրող հիմնադրամները չպետք է զբաղվեն նախընտրական բարեգործությամբ:

Բայց այդ օրենքը չպիտի գործի խտրականության սկզբունքով և թույլ տա իշխանությանը այսպիսի նախընտրական տեխնոլոգիաներով խուսափել պատասխանատվությունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728