Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը՝ X միկրոբլոգում

Փետրվար 27,2026 11:55

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը x-ի իր հարթակում հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։

Հայտարարության մեջ գրված է. «1988 թ. Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածի զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվեց։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անդադար աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728