Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ

Փետրվար 27,2026 13:45

Կանանց տոներին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է գարնանային առաջարկ՝ նոր սերնդի, 360 աստիճան պաշտպանությամբ՝ ցանկացած փորձության պատրաստ HONOR X7d 5G սմարթֆոնը, որը համատեղում է տեխնիկական հզորությունն ու նուրբ դիզայնը։

Այսօրվա թվային աշխարհում սմարթֆոնը դարձել է հաղորդակցության, ժամանցի և աշխատանքի անփոխարինելի գործիք, իսկ կանանց միամսյակը հրաշալի առիթ է ուրախություն պարգևելու մեր կյանքի կարևոր կանանց։

Մատչելի գնով առաջարկվող HONOR X7d 5G սմարթֆոնը համալրված է 50 ՄՊ հիմնական տեսախցիկով, 8 + 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 256 ԳԲ ներքին հիշողությամբ, 6500 մԱժ հզոր մարտկոցով և 5G կապի հնարավորությամբ։ Սարքը հասանելի է ապառիկի հատուկ պայմաններով՝ 0% – 0% – 0%՝ առաջին 8 ամսվա համար, սկսած ընդամենը ամսական 2080 դրամից։

«Ucom-ում շարունակաբար ձգտում ենք առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք համատեղում են նորագույն տեխնոլոգիաները, մատչելիությունը և իրական արժեք են ստեղծում մեր հաճախորդների համար։ Որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ կարևորում ենք, որ մեր յուրաքանչյուր առաջարկ իրականում արձագանքի բաժանորդների կարիքներին և դարձնի նրանց առօրյան ավելի հարմարավետ», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի գարնանային առաջարկով գնորդները կստանան նաև HONOR բրենդային անլար ականջակալ, և հավելյալ նվեր՝ Level Up+ 3000 սակագնային փաթեթ՝ առաջին 2 ամիսն անվճար, ինչպես նաև՝ գեղեցիկ հեռախոսահամար։ HONOR X7d 5G սմարթֆոնը թույլ է տալիս լիարժեք օգտվել Ucom-ի ամենալայն 5G ցանցի առավելություններից՝ ապահովելով գերարագ ներբեռնումներ, անխափան վիդեոսթրիմինգ և կայուն կապ` առօրյա օգտագործման ընթացքում։

Առաջարկը գործում է 2026 թվականի փետրվարի 25-ից մինչև ապրիլի 19-ը՝ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում և առցանց խանութում։

«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728