Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կմ ճանապարհահատված ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել անգամ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու համար։
Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, իսկ մի քանիսն էլ հայտնվել են ձնակույտում։ Այս պահին Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները փորձում են ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:


















































