Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը

Փետրվար 27,2026 15:05

Սպառողների իրավունքների պաշտպանության եւ գովազդի ոլորտներում ունենալու ենք այնպիսի պաշտպանություն, ինչպես Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք եւ որոշակի մոտեցումների փոփոխություն: Եվ եթե մենք ուզում ենք լինել այնպիսին, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոփոխության ենթարկվի, այդ թվում նաեւ՝ տնտեսվարողները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:

Նախարարը հայտնել է, որ նախագծերի նպատակն ազգային օրենսդրության մոտարկումն է Եվրամիության օրենսդրությանը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով նախատեսվում է լուծել խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդներին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների իրավական պաշտպանության միջոցներին:

Գեւորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ դրույթներին վերաբերող սահմանումներն ու կարգավորումները՝ ընդգծելով, որ փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դրական է գնահատել օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ այն նախնական քննարկվել է: Հանձնաժողովի փոխնախագահը տնտեսվարողներին հորդորել է մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկում մանրամասն ծանոթանալ առաջարկվող կարգավորումներին, հանդես գալ առաջարկներով եւ դիտողություններով, եթե դրանք կլինեն:

Օրենսդրական նախաձեռնությանը կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքում՝ այս հղմամբ:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728