Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է 2026–2030 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագիրը

Փետրվար 27,2026 15:45

Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է 2026–2030 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագիրը, որի նպատակն է ապահովել բնակչության պաշտպանությունը` պատվաստանյութերով կանխարգելվող վարակիչ հիվանդություններից և բարձրացնել պատվաստումների ընդգրկվածության մակարդակը։

Իմունականխարգելման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքականությունը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին և չափանիշներին:

Համաձայն «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝ իմունականխարգելումը կազմակերպվում և իրականացվում է ըստ իմունականխարգելման ազգային ծրագրի, որը հաստատում է ՀՀ կառավարությունը՝ սահմանելով հիվանդությունների և պատվաստումների նպատակային ցուցանիշները, դրանց հասնելու առաջնահերթ միջոցառումները, պատվաստումների ազգային օրացույցը:

Այս համատեքստում, 2026 թվականի հունվարի 15-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 58-Ն որոշմամբ հաստատվել է 2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը:

Ծրագիրը միտված է ամրապնդելու երկրի իմունականխարգելման համակարգը՝ համահունչ միջազգային չափորոշիչներին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկություններին։ Ծրագրի վերջնական արդյունքն է Հայաստանի Հանրապետությունում կառավարելիվարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալունակության (կոլեկտիվ իմունիտետի) ապահովումը,արդյունքում՝ հիվանդացության ևմահացության նվազեցումը, տեղական դեպքերի բացակայությունն ու արմատական վերացումը։

Ծրագրի շրջանակում, իմունականխարգելման ոլորտում առկա խնդիրներինարձագանքելու և սահմանված հեռանկարային նպատակներին հասնելու համար 2026–2030 թվականների համար սահմանվել են հետևյալ առաջնահերթությունները, որոնք համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Իմունականխարգելման օրակարգը՝ մինչև 2030» ռազմավարական ուղղություններին․

1. Առողջության առաջնային պահպանման համակարգում իմունականխարգելման գործընթացի ինտեգրման շարունակական ամրապնդում

2. Պատվաստումների նկատմամբ հանրային և քաղաքական հանձնառության բարձրացում և պահանջարկի կայուն ձևավորում

3. Պատվաստումներում ընդգրկվածության հավասար հասանելիության ապահովում

4. «Իմունականխարգելում ամբողջ կյանքի ընթացքում» մոտեցման կիրառում

5. Կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի, բռնկումների ևհամաճարակների վաղ հայտնաբերում և արագ արձագանքում

6. Պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովում և, ըստ անհրաժեշտության, նոր պատվաստանյութերի ներդրում։

Ծրագրի իրականացումը կնպաստի պատվաստումների ազգային օրացույցի կատարելագործմանը, բնակչության բոլոր խմբերի համար հասանելի ևանվտանգ պատվաստումների ապահովմանը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկերի նվազեցմանը։
Առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակելու են համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու իմունականխարգելման համակարգի կայուն զարգացումը և հանրային առողջության պաշտպանությունը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728