«Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» նախաձեռնությունն այս անգամ կայացավ Վանաձորի պետական համալսարանում:
Հանդիպման ընթացքում ուսանողներին հնարավորություն տրվեց անմիջական շփում ունենալ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Կարևորելով նախաձեռնության այս ձևաչափը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս հանդիպումները յուրօրինակ կամուրջ են ստեղծում Եվրոպայի և Հայաստանի ակադեմիական համայնքների միջև, և ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարների կոնտեքստում երևան են հանում մշակութային բազմազանությունը, ինչպես նաև վերահաստատում երկխոսության կարևորությունը:
Երիտասարդների ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը փաստում է․ ԵՄ-ն հայ երիտասարդների կողքին է։ Նախաձեռնությունը շարունակվելու է Երևանի և մարզերի առաջատար բուհերում՝ նպաստելով երիտասարդների շրջանում ԵՄ արժեքների շուրջ երկխոսությանը։
Կարդացեք նաև
ԵՄ դեսպանը նաև ամենակատիվ ուսանողներին Գիրք նվիրելու օրվա առթիվ փոխանցեց ԵՄ աջակցությամբ թարգմանված ժամանակակից Եվրոպական գրականության նմուշներ։
Շնորհակալություն ՎՊՀ-ին՝ ի դեմս ռեկտոր Արմեն Ծատուրյանի, և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը՝ աջակցության համար։


















































