Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան իր քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս շուտ հեռանալ Իրանից

Փետրվար 27,2026 18:35

Կանադան Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ երկրից։ Times of Israel-ը գրում է, որ այս հայտարարությունը Կանադայի կառավարությունը հրապարակել է տարածաշրջանում տիրող լարվածության և Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածի սպառնալիքների ֆոնին։

«Իրանում գտնվող կանադացիներ, շարունակվող լարվածության պատճառով տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել գրեթե առանց նախազգուշացման։ Հեռացեք Իրանից հնարավորինս շուտ, եթե դա անվտանգ է։ Համոզվեք, որ ձեր փաստաթղթերը վավեր են, ինչպես նաև բավարար քանակությամբ պաշարներ ձեռք բերեք, եթե մեկնումն անհնար է և ստիպված լինեք տեղում մնալ», – ասված է հաղորդագրության մեջ։

Լեհաստանը, Շվեդիան ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացուներին լքել Իրանը։

Այս շաբաթվա սկզբին էլ Ավստրալիան էր խորհուրդ տվել Իսրայելում և Լիբանանում գտնվող իր դիվանագետների ընտանիքների անդամներին, ինչպես նաև իր քաղաքացիներին մտածել այս երկու երկներից դուրս գալու մասին։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728