Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը և 7 շրջանները բացարձակապես նույնական չեն. դրանց նույնացումը կեղծարարություն է. ՀԱԿ

Փետրվար 27,2026 17:15

Ինչպես միշտ Առաջին նախագահի խոսքերը խեղաթյուրվում են։ Հատուկ այն լրագրողների համար, որոնք մեջբերելիս ծուլանում են ամբողջական ենթատեքստին պատշաճորեն ծանոթանալ և նախագահին վերագրում են «Տղա եք` պահեք Արցախը» միտքը։

2017 թ. նախագահ Տեր Պետրոսյանը 7 ՇՐՋԱՆՆԵՐԻ մասին ասել է.

«Չեն կարող պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավենք։ Կապիտուլյացիայի ենթարկեն։ Միևնույնն է, աշխարհը մեզ թույլ չի տա։ Հիշեք Սադամ Հուսեյնին։ Տարածքների հարցում ես ուրիշ ասելիք չունեմ։ Մի տվեք։ Տղա եք, մի տվեք տարածքները, բան չունեմ ասելու… Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են, «ոչմիթիզհողականները»։ Թող ճանաչի մեր ժողովուրդը՝ ով ասեց ոչ մի թիզ հող, հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը»։ (2017/մարտ, Կենտրոն ՀԸ)

P.S. Արցախը և 7 շրջանները բացարձակապես նույնական չեն. դրանց նույնացումը կեղծարարություն է։

Արի Անդրանիկյան
ՀԱԿ կուսակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728