Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ եղավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացին

Փետրվար 27,2026 17:25

Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։

Շուրջ երեք տասնյակ անդամներից բաղկացած  խորհուրդը միավորում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը նախքան նիստի մեկնարկը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝  խորհրդի կազմում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ ոլորտի խնդիրները բոլորի համար առաջնահերթ են, և միայն համագործակցության միջոցով հնարավոր է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Այս հարթակի նպատակը բաց, մասնագիտական ու վստահելի համագործակցությունն է՝ պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական ու կրթական համայնքի և ակտիվ քաղաքացիների միջև։

Խորհրդին ներկայացվեց Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով՝ տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների համառոտ տեղեկատվությունը, ապա  անդրադարձ եղավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացին, որն այս փուլում նախարարության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում։

Նիստը, սակայն, չսահմանափակվեց միայն օրակարգային հարցերով․ ծավալվեց ակտիվ հարցուպատասխան ոլորտի հիմնախնդիրների շուրջ։  Նախարարը պատասխանեց բարձրացված ու ներկաներին հուզող հարցերին՝ կարևորելով, որ հանդիպումներն այսուհետ լինեն կոնկրետ արդյունքներով ու առաջընթացով։

«Վստահ եմ՝ այս խորհրդի աշխատանքը կարող է դառնալ վստահության և արդյունավետության լավ օրինակ, որտեղ յուրաքանչյուր մասնակցի խոսքն իրական ազդեցություն ունի, իսկ առաջարկներն ու դիտարկումները նպաստում են ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը՝ հիմնված փաստերի, գիտության, դաշտային փորձի և հանրային շահի վրա։»-նիստի ավարտին նշել է նախարարը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728