Լրահոս
Օրվա լրահոսը

Միացան «Միասնության թեւերին»

Փետրվար 27,2026 17:35

«ԱՌԱՋ» արժանապատվության շարժումը, իր կազմում գործող «Զարկերակ» Համազգային-Երիտասարդական նախաձեռնությունը և «Հանուն Արմավիրի» երիտասարդական նախաձեռնությունը միանում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը։

«Այս որոշումը բխում է ՀՀ-ում խորքային և իրական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունից, անվտանգային խնդիրների միասնական ճակատով լուծման կարևորությունից, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և արժանապատիվ պետական կառավարման ձևավորման շուրջ առկա միասնական տեսլականից։

Այս միավորումը կարևոր քայլ է քաղաքական և արժեքային համախմբման ձևավորման ճանապարհին՝ նպատակ ունենալով վերականգնել հանրային վստահությունը, իրապես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը և խթանել քաղաքական գործընթացների բովանդակային փոփոխությունը։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն լայն համախմբման և պատասխանատու քաղաքական գործունեությանմիջոցով»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728