Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում այս տարեսկզբից բոլորին հաշվառում են, որ ում տանիքը ասբեստից է՝ նորոգեն: Այս մասին Aravot.am-ին պատմեց Բաղրամյան համայնքի բնակիչը:
Երբ նրանից հետաքրքրվեցինք՝ արդոք դա նախընտրական կաշառք չի՞ բնակիչներին, նա այսպես արձագանքեց. «Առաջներում ձեր ասած նախընտրական շրջանում անձամբ ինձ մի «կանիստր՞ սալյարկա են առաջարկել ու մի «պալոչկա» երշիկ»:
Մեր դիտարկմանը, թե ՔՊ-ն հիմա ավելի խոշոր կաշառք է առաջարկում, քաղաքացին այսպես արձագանքեց. «Ինձ չեն առաջարկում, մեր հայ ազգին, գյուղին են առաջարկում»:
Aravot.am-ը զրուցեց Բաղրամյանի ՔՊ-ական ղեկավար Շանթ Առաքելյանի հետ:
Կարդացեք նաև
«Ճիշտն ասած սպասողական վիճակում ենք, որ կառավարությունը հաստատի, անենք: Մի մասի տանիքներն արդեն վերանորոգել ենք, մնացել է բազմաբնակարան շենքերի մեկ-երկու տանիք: Մոտ 90 տոկոսը վերանորոգել, վերջացրել ենք: Իհարկե, նման բան չկա: Մենք դա արել ենք 2021 թվականին, այս տարի էլ սպասենք, տեսնենք՝ ոնց է ստացվում: Նախընտրական որեւէ բան չկա» :
Հիշեցնենք, որ 2021-ին խորհրդարանական ընտրություններ են եղել: Համայնքապետի ներկայացրած տարեթվերի տվյալներից կարելի է ենթադրել, որ ընտրությունից ընտրություն ՔՊ-ն հիշում է բնակիչների տանիքները:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































