Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում նշվել է Հայոց բանակի 34-րդ տարեդարձը

Փետրվար 27,2026 21:21

Հայաստանի Հանրապետության Բանակի հիմնադրման 34-րդ տարեդարձի կապակցությամբ Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին Գերմանիայում հավատարմագրված դիվանագետներ, ռազմական կցորդներ և ԳԴՀ ՊՆ ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունեց ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ներկայացրեց լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության և խաղաղության դերը՝ իբրև պետության անվտանգության ապահովվման շարակարգեր։

Դեսպանը ներկայացրեց տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և դրական զարգացումները, կարևորեց ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի միջև ստորագրված ՀՀ և ԳԴՀ միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։

Իր խոսքի վերջում Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակական ջանքերին աջակցելու համար։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Բարսեղյանը, ով ներկայացրեց Զինված Ուժերի բարեփոխումների գործընթացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728