1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայ խաղաղ բնակիչներն ադրբեջանական քաղաքում ենթարկվեցին անխտիր և դաժան ամբոխի բռնությունների, հանդիսանում են 20-րդ դարավերջի Ադրբեջանի պատմության հանցագործ դրվագներից մեկը: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խոշտանգվեցին և վտարվեցին իրենց տներից՝ պետական մեղսակցության պայմաններում՝ նշանավորելով էթնիկ նպատակաուղղված ոճրագործությունների աճ: Այս ջարդերը և դրան հաջորդած հակահայկական բռնությունները Բաքվում և այլուր, այն ժամանակ լայնորեն դատապարտվեցին միջազգային հանրության կողմից։
Այս հանցագործությունների անպատժելիության ժառանգությունն օգնեց հավերժացնել բռնության ցիկլերը, որոնց ամենավերջին գագաթնակետը հանդիսացավ 2023 թվականին Արցախի բնիկ հայ բնակչության լայնամասշտաբ էթնիկական զտումը: Ավելին, հայ ռազմագերիների և Արցախի նախկին պաշտոնյաների ապօրինաբար կալանավորումն ու դատավարությունը Բաքվում շարունակությունն է Ադրբեջանի հակահայկական ոճրագործությունների:
Միայն բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, տեղահանված հայ բնակչության Արցախ վերադարձի երաշխավորված իրավունքը և նրանց պաշտպանության համար միջազգայնորեն վերահսկվող անվտանգության ամուր երաշխիքների ստեղծումը կարող են նպաստել տարածաշրջանում կայունության վերականգնմանը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել տեղահանություններով և բռնություններով:
Ադրբեջանի ղեկավարությունը այսօր էլ շարունակում է պատմական ռեվիզիոնիզմի քաղաքականությունը, ինչը նույնպես մարդկության քաղաքակրթական և արժեքային համակարգի նկատմամբ հանցագործություն է: Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու համար, նշել, որ «Հայաստան թշնամին» պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։
Կարդացեք նաև
Արցախ՝ իրենց հայրենիք հայերի անվտանգ և հավաքական վերադարձը, երկարաժամկետ անվտանգության ապահովումը, վճռական քայլ կհանդիսանան ազգերի հաշտեցման ճանապարհին և զգալի բեկում բռնության ցիկլերից, որոնք խոցել են սերունդներին, ներառյալ Սումգայիթը: Միայն նման կոնկրետ միջոցառումների միջոցով տարածաշրջանը կարող է դուրս գալ անցյալի հանցագործություններից և հիմք դնել տևական խաղաղության։
Միջոցառմանն իրենց խոսքն ասացին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «Միասնության թևեր» նախաձեռնության խորհրդի անդամ, համահիմնադիր Դավիթ Անանյանը։ Նշյալ բոլոր կառույցները Genesis Armenia-ի հետ անցել են քաղաքական, ծրագրային, գիտավերլուծական և կազմակերպչական համատեղ ճանապարհ:
Արա Պուլուզյանը շեշտեց` Genesis Armenia-ն պատերազմից հետո հարվածեց ճիշտ թիրախին՝ Արցախը հայապահպանության ու ազգային ազատագրության կիզակետն է․ հասկացավ ու իր շոշափելի ներդրումն ունեցավ այդ հարցում։
«Ծրագրերի 90 տոկոսից ավելին Արցախում իրականացնելը գաղափարի և արժեքի մասին է։ Genesis Armenia-ն այն թիմերից էր, որն ընտրեց պայքարի ճանապարհը»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ իր ելույթում շեշտեց՝ «հիմնադրամը բոլոր ուղղություններով նաև գործնական աշխատանք է կատարում և գործնական պատասխանատվություն է ստանձնում։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ նրանք ոչ միայն ճառ են ասում, այլև զանգ կախում»։
Հայաստանյան քաղաքական դաշտում նոր ձևավորված ուժի՝ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարները հաջողված են համարում Genesis Armenia-ի հետ անցած ճանապարհը։
«Genesis Armenia-ն սփռեց այն լույսը, որը հավատ ներշնչեց մեր ուժերի նկատմամբ։ Նոյեմբերի 10-ը դարձավ պայքարի նոր մեկնարկային կետ»,- ասաց Դավիթ Անանյանը։
Իսկ կառույցի հիմնադիր տնօրենը տվեց անցնող քաղաքական տարվա գնահատականը, ներկայացրեց մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը։
«Մեր փրկությունը մեր ձեռքում է, որ խելացի լուծումներով դառնանք ինքնաբավ, ոչ թե մուրացկան։ Հայության քաղաքական հեռանկարում տեղ ու դեր ունենալու համար անհրաժեշտ է մտքի ու հոգու մկանների պրկում, քարոզչական լուրջ աշխատանք, որում պիտի ներգրավվեն մեր հայրենակիցների լայն շերտեր»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։
Genesis Armenia-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ազգային-պետական շահերին միտված աշխատանքը՝ հիմնված գիտական մոտեցումների, փաստերի և երկարաժամկետ ռազմավարության վրա։
Genesis Armenia


















































