Ինչպե՞ս կարող է Հայաստանը ձևավորել անվտանգության մոդել, հենվելով իր հասարակության բոլոր հատվածների՝ պետական և մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական համայնքի և այլ դերակատարների համադրելի ուժեղ կողմերի վրա:
Այս հարցի շուրջ այսօր քննարկում ծավալվեց Երևանում կայացած համաժողովի շրջանակում։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր բաղադրիչների, այդ թվում՝ քաղաքացիական-ռազմական համագործակցությանը, առևտրի և տնտեսության հարցերին, պարենային անվտանգությանն ու հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու կարողությանը։
Եվրոպական միությունը ներկայումս աջակցում է Հայաստանին Համապարփակ անվտանգության և պաշտպանության գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքներում, ինչը հնարավորություն կտա նշված գաղափարները վերածել գործնական քայլերի։
Կարդացեք նաև
Սա Հայաստանի հետ մեր համագործակցության առանցքային ուղղություններից է՝ միտված ազգային դիմակայունության ամրապնդմանը։
ՀՀ-ում ԵՄ պատիվիրակություն



















































