Հարցին, թե ինչպես է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, նա պատասխանեց.
— Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը:



















































Շատ ողջունելի է, որ ՀՀ առաջին նախագահը բաց տեքստով խոսում է, որ “ընդդիմության միավորումը պարզապես ազգի փրկության խնդիր է” և կոնկրետ լուծում է գտնում, թե ” պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյան է”:
Այսքանն ասելուց հետո մնում է, որ Առաջին նախագահի գլխավորած ՀԱԿ կուսակցությունն առաջինը միավորվի Սամվել Կարապետյանի նախընտրական շարժմանը և այդ քայլով մյուս կուսակցություններին օրինակ ծառայի։