Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական շրջանում պետական մարմինները չպետք է սոցիալական կամ ֆինանսական նախաձեռնությունները օգտագործեն որպես ընտրողներին գրավելու միջոց. Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան

Փետրվար 27,2026 23:35

Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում պետական և համայնքային մակարդակներում հանրայնացվել են սոցիալական աջակցության և աշխատավարձերի բարձրացման մի շարք որոշումներ (կենսաթոշակներ, նպաստներ, մանկապարտեզների աշխատակիցների վարձատրություն)։

❗ Թեև այդ որոշումները գտնվում են լիազոր մարմինների իրավասության շրջանակում, դրանց ընդունումն ու ակտիվ հանրայնացումը ընտրություններին անմիջապես նախորդող փուլում առաջացնում է՝

🔵 մրցակցային հավասարության խաթարման ռիսկեր

🔵 վարչական ռեսուրսի կիրառման մտահոգություններ

🔵 իշխանության և քաղաքական մրցակցության սահմանների աղճատման վտանգ

❗ Առանձնապես խնդրահարույց են այն նախաձեռնությունները,

🔵 որոնք նախապես նախատեսված չեն եղել հաստատված ծրագրերով կամ բյուջեով

🔵 որոնց իրականացումը կամ հանրայնացումը համընկնում է ընտրական գործընթացի ժամանակացույցի հետ

📚 Միջազգային չափորոշիչների համաձայն (OSCE/ODIHR, 2021)՝ նախընտրական շրջանում պետական մարմինները չպետք է սոցիալական կամ ֆինանսական նախաձեռնությունները օգտագործեն որպես ընտրողներին գրավելու միջոց։

🚨 Նման գործընթացները, հատկապես կուտակային ազդեցությամբ, կարող են ազդել ընտրական միջավայրի ընկալման և ընտրողների ազատ ու հավասար կամարտահայտման վրա։

🗳 «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակելու է հետևել զարգացումներին՝ գնահատելով դրանց համապատասխանությունը ազատ, արդար և հավասար ընտրությունների սկզբունքներին։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728