Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի դրությամբ Աննա Հակոբյանն ունեցել է երկու բնակարան՝ երկուսն էլ Երևանում։
• Բնակարան՝ Շենգավիթ վարչական շրջան (ձեռք բերված 2005թ., գնում, միանձնյա սեփականություն)
• Բնակարան՝ Երևան (ձեռք բերված 2006թ., ժառանգություն, բաժնային սեփականություն՝ 4/9 բաժնեմաս)
Կարդացեք նաև
Միաժամանակ, 2024 թվականի ընթացքում նա օտարել է Շենգավիթում գտնվող բնակարանը՝ այն վաճառելով 45,500,000 դրամով։ Տարեվերջին, ըստ հայտարարագրի, նրա սեփականության տակ մնացել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժնեմասը։
Տրանսպորտային միջոցներ
Հայտարարագրված են երեք ավտոմեքենա՝
• NISSAN (2008թ., ձեռք բերված՝ 2010թ.)
• RENAULT (2006թ., ձեռք բերված՝ 2009թ.)
• VAZ (2004թ., ձեռք բերված՝ 2009թ.)
Բոլոր մեքենաները ձեռք են բերվել մինչև իշխանափոխությունը, ինչը արձանագրված է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։
Բանկային միջոցներ և կանխիկ դրամ
2024 թվականի ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝
• Բանկային ավանդներ՝ 40,000 ԱՄՆ դոլար և 10,000,000 դրամ
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 3,622,308 դրամ
• Կանխիկ դրամ՝ 8,500 ԱՄՆ դոլար և 650,000 դրամ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում




















































