ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը Ֆեյսբուքում բավականին ակտիվ է, շարունակում է լուսանկարներ հրապարակել։ Վերջիններից մեկն արվել է Փարիզի մի սրճարանում, սակայն այն թերեւս հին է, որովհետեւ Խաչատրյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, եւ նրա նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Պարզ է, որ ֆոտոսեսիաների սիրահար տիկին Խաչատրյանն արխիվային լուսանկարներ է հրապարակում, երեւի որպեսզի ցույց տա` ոչ մի քրեական գործ չի կարող ընկճել ու տխրեցնել իրեն։
Իսկ ինչում է մեղադրվում Ռուզաննա Խաչատրյանը։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ. դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի եւ Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսեւորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաեւ՝ 2022 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը»։ Այս գործով մյուս մեղադրյալը Ռ. Խաչատրյանի քրոջ դուստրն է: Գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է, մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































